Վիկտորյա Բեքհեմը ծննդյան օրը նշել Է Մայամիում Քիմ Քարդաշյանի հետ
Մայամիում է գտնվում «Ինտերի» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում է Վիկտորյայի ամուսնուն ՝ Դևիդ Բեքհեմին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Քիմ Քարդաշյանը և երգիչ Ֆարել Ուիլյամսը։
Բրիտանացի դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը ապրիլի 17-ին դարձել է 47 տարեկան, իր ծննդյան օրը Վիկտորյան մասնակցել է ԱՄՆ-ում ֆուտբոլային սեզոնի բացման պատվին կազմակերպված երեկույթին, որը տեղի է ունեցել Մայամիում The Goodtime Hotel հյուրանոցում, հաղորդում է Dailymail-ը: