ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չփորձեց մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, ոչ թե մեղադրել [որևէ մեկին-խմբ.]: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում Օսմանյան կայսրության իրադարձություններն էին », – ՏԱՍՍ-ը մեջբերում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերը:
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային և նրա օտարերկրյա դաշնակիցներին ու գործընկերներին հրաժարվել ռուսական զենքի և ռազմատեխնիկայի հետագա գնումներից ՝ նախազգուշացնելով, որ նման գործարքները կարող են ենթարկվել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների: