Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին իրավիճակը գնալով թեժանում է։ Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է, ուժայինները շարունակում են կրակել։
Այս մասին «Интерфакс» – ին հայտնել Է Ղրղզստանի Բատկենի մարզի ղեկավարի տեղակալ Մարուֆհան Տուլաևը։
Մինչդեռ РИА Новости-ին հայտնել է, որ ղրղզա-տաջիկական սահմանին երկու կողմից լրացուցիչ ուժեր և միջոցներ են կուտակվում: Դա տեղի է ունենում սահմանի ողջ երկայնքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու հանրապետությունների սահմանին փոխհրաձգություն է սկսվել, կա առնվազն մեկ զոհ, մի քանի մարդ վիրավորվել է: Փոխհրաձգությանը երկու կողմից մասնակցել է մոտ 150 մարդ։ Երկու երկրների իշխանությունները պատասխանատվությունը միմյանց վրա են դնում։