Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը շաբաթ օրը Ղրղզստանի Բատկենի մարզում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել երկու պետությունների սահմանին լիակատար հրադադարի մասին:
«Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են լիակատար հրադադարի եւ զորքերի հետքաշման մասին», – ասել է նա:
Կողմերը սկսել են սահմանին առկա ուժերի համատեղ զննումը։
Հիշեցնենք, որ զինված ընդհարումը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։ Կոնֆլիկտում տուժել է 154 մարդ, որից 31-ը՝ մահացել։ Բիշքեկի բուժհաստատություններ է տեղափոխվել 43 մարդ։
Դրան նախորդել էր ջրաբաշխիչ կետի մոտ տեղի բնակիչների միջև ծագած վեճը։ Երկու կողմերն էլ իրենց հերթին համարում են, որ ջրաբաշխիչ կետն իրենց է պատկանում։
Երկու երկրները հավելյալ զինված ուժեր էին մոտեցրել սահմանային հատվածին, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը։ Նույն օրը երեկոյան հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։
Ապրիլի 30-ին փոխհրաձգությունը վերսկսվել էր։ Տաջիկ ուժայինները կրակ էին արձակել սահմանային Կիզիլ-բել գյուղ ուղղությամբ։ Այնուհետև հաղորդվել էր, որ կողմերը որոշել են զորքերը հեռացնել սահմանագծից։
Ղրղզստանում մայիսի 1-ն ու 2-ը հայտարարված են ազգային սգո օրեր՝ ի հիշատակ Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի։