Այսօր ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ Զատիկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին, Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ Հարության տոնը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ մեջբերելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Սուրբ Զատկի տոնը, որը մարմնավորում է կյանքի, բարու և արդարության հաղթանակը, մեծ նշանակություն ունի։ Նա արթնացնում է հավատը, հույսը, մերձավորներին օգնելու ձգտումը»,-նշել է երկրի ղեկավարը:
Պուտինն օրվա առթիվ շնորհավորել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ նշելով, որ ռուս ուղղափառ եկեղեցին ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին և իր աջակցում է մարդկանց: