Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի հրամանագիր է ստորագրել մինչև 2021 թվականի մայիսի 2-ը կատարված հանցագործությունների համար համընդհանուր համաներման մասին:
Համաներման տակ են ընկնում այնպիսի հանցագործությունների համար դատապարտվածները, ինչպիսիք են կաշառք տալը, պաշտոնական փաստաթղթերի կեղծումը, թմրանյութերի վաճառքը, ինչպես նաև անչափահաս իրավախախտները: Հրամանագիրը ենթադրում է որոշ դեպքերում պատժի մեղմացում։
Համաներումը չի անդրադառնա մաքսանենգության, պետական դավաճանության, լրտեսության և ահաբեկչության համար դատապարտված անձանց վրա:
Համաներում կարող են ակնկալել նաև նրանք, ովքեր թաքնվում են արդարադատությունից, եթե հանձնվեն իշխանության մարմիններին։