Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրն ու խնամակալը ՝ Ջեյմին, հայտարարել է, որ երգչուհին տառապում է դեմենցիայով, գրում է Miror-ը։
Նշվում է, որ այդ մասին խոսվում է այն փաստաթղթերում, որոնք նա ներկայացրել է որպես ապացույց, որ երգչուհին խնամակալության կարիք ունի:
Լրագրողները նման փաստարկները տարօրինակ են համարում, քանի որ ավելի վաղ հայտնի չէր հիվանդության մասին։
ԶԼՄ-ները նաև նշում են այն փաստը, որ ԱՄՆ-ում մինչև 65 տարեկան մարդկանց միայն 5 տոկոսն է տառապում այդ խանգարմամբ:
Նշենք, որ վերջերս լույս է տեսել The New York Times-ի վավերագրական ֆիլմը Սփիրսի մասին, որտեղ, մասնավորապես, ցուցադրվել է երգչուհու և նրա հոր պայքարը խնամակալության համար: