Սիրիայի Լաթաքիա նահանգում քաղաքացիական թիրախների դեմ իսրայելական ավիահարվածի արդյունքում քաղաքացիական անձ է զոհվել, երկուսը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական «Իհբարիա» հեռուստաալիքին:
«Լաթաքիայի արվարձաններում քաղաքացիական օբյեկտի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվեց մեկ քաղաքացի, ևս երկուսը վիրավորվեցին»,- նշում է հեռուստաալիքը:
Միևնույն ժամանակ, Լաթաքիայի ոստիկանությունը РИА Новости-ին պատմել է իսրայելական օդուժի հարձակման հետևանքով վիրավորված երեք խաղաղ բնակիչների մասին: