Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են առնվազն ութ մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավվածության կասկածանքով:
Ինչպես հայտնում է ТАСС- ը՝ հղում անելով Anadolu-ին, հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի 10 շրջաններում:
Կասկածյալների ազգությունը չի նշվում: Հետաքննությունը շարունակվում է: