Իսրայելցի զինվորականները մայիսի 11-ից սահմանափակել են արտասահմանյան լրագրողների համար Գազայի հատված մուտք գործելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Այս որոշումը կապված է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրադրության կտրուկ սրման հետ։ Երկուշաբթի երեկոյան Գազայից արձակվել է 150 արկ, իսկ երեքշաբթի գիշերը՝ ավելի քան 200: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները 16 ժամվա ընթացքում խոցել են արմատական կազմակերպությունների շուրջ մեկուկես հարյուր ռազմական թիրախներ։ Այս պահին իսրայելական տարածքի հրթիռակոծությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ, դատարանի որոշման համաձայն, Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում է տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: