Հոնկոնգում կողոպտիչները ջրային «ատրճանակով» փորձել են 25,7 մլն դոլար գողանալ։ Այս մասին հայտնում է Tjournal-ը։
Ջրային ատրճանակը նրանք օգտագործել են վաշխառուական Promise ընկերության աշխատակիցներին վախեցնելու համար։ Տղամարդիկ պահանջել են տրամադրել 25,7 մլն ԱՄՆ դոլար։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին ՝ 27-ամյա գործազուրկ քաղաքացուն։ Այժմ որոնում են նրա հանցակցին, որը մոտ 30 տարեկան տղամարդ է։
Ոստիկանության աղբյուրների հաղորդմամբ՝ աշխատակիցները հասկացել են, որ իրենց սպառնում են խաղալիքով, քանի որ «զենքը» թափանցիկ էր և պատրաստված էր պլաստիկից: Աղբյուրը նաև հայտնել է, որ թեև կասկածյալը հոգեկան հիվանդություններ չունի, բայց նրան կարող են հիվանդանոց ուղարկել հոգեկան առողջության փորձաքննության համար: