Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը երեքշաբթի խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը հանդես է եկել ելույթով։ Այս մասին հատնել է Sky News-ը։
Նա հայտնել է, որ կներկայացվի օտարերկրյա պետությունների կողմից թշնամական գործունեությանը հակազդելու մասին օրենսդրությունը, նախարարները կանցկացնեն անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտների մանրակրկիտ վերանայում: Հատուկ ուշադրություն է դարձվել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ու առողջապահության համակարգի աջակցությանը։
Եղիսաբեթ 2-րդն ընդգծել է, որ խորհրդարանականները կշարունակեն Միացյալ Թագավորության հզորացման ուղղությամբ աշխատանքները: