ԱՄՆ-ում խոր ջրերում ապրող ձուկ է ափ նետվել. գրում է tjournal.ru-ն:
Ձկնորս Բեն Էստեսը 45 սանտիմետր երկարությամբ ձուկը հայտնաբերել է Կալիֆոռնիայի Crystal Cove լողափում: Նա The Guardian-ին պատմել է, որ միանգամից հասկացել է գտածոյի յուրահատկությունը. «Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել»:
Չնայած ձկնորսի հայտարարությանը Davey’s Locker Sportfishing & Whale Watching- ի կրթության համակարգող Ջեսիկա Ռոմը նշել է, որ վստահ չէ, որ ձկնորսը հասկացել է գտածոյի նշանակությունը: «Ձուկը իդեալական վիճակում է պահպանվել: Որպեսզի այս ձուկը պարզապես դուրս գար ջրի երես և հայտնվեր Կալիֆոռնիայի լողափում՝ «շատ աստղեր պետք է միավորվեին»: Մենք բոլորս պարզապես հիացած ենք կատարվածով»,- նշել է նա:
Նշվում է, որ գտածո ձկան վտառներն ապրում են ավելի քան 1500 մետր խորություններում: Տեսակը հազվադեպ չէ, բայց դրանք գործնականում չեն հայտնվում ցամաքում: «Նրանք այնքան խորն են ապրում, որ շատ մարդիկ չեն կարող տեսնել կամ ուսումնասիրել դրանք», – հավելել է Ջեսիկա Ռոմը:
Ափում հայտնված ձկնատեսակը շատերին ծանոթ է «Նեմոյին փնտրելիս» մուլտֆիլմից: