Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ բնակչության ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար միջազգային ուժերի ստեղծման օգտին։
Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստում:
«Եկել է Պաղեստինի հարցում միասնության և վճռականության ժամանակը: Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացրել», – հավելել Է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։