Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի ռեժիմը կարող է սկսվել ուրբաթ օրվա առաջին ժամերին ՝ երկու կողմերի հավանությանն արժանանալու պայմանով: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Հրադադարը կարող է ուժի մեջ մտնել ուրբաթ օրվա առաջին ժամերին Իսրայելի կառավարության և պաղեստինյան խմբակցությունների կողմից այդ նախաձեռնությանը հավանություն տալուց հետո», – ասել է գործակալության զրուցակցը՝ հավելելով՝ «հրադադարից հետո խոշոր միջազգային տերությունների աջակցությամբ կհամաձայնեցվի լարվածության թուլացման համապարփակ համաձայնագիրը»: «Քննարկվելու են խնդրի սկզբնապատճառները վերացնելու և վերջնական կարգավորման շուրջ պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերսկսման ուղիները, ինչպես նաեւ Գազայի հատվածի վերականգնման ջանքերը»,-նշել է աղբյուրը։
Նշենք, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է ուժգին մարտեր են ընթանում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև։ Բախումների հետևանքով կան հարյուրավոր զոհեր։