JR կեղծանվամբ Ֆրանսիացի նկարիչը օպտիկական պատրանք է ստեղծել, որից տպավորություն է ստեղծվում, թե Էյֆելյան աշտարակը սավառնում է ժայռոտ կիրճի վրա:
JR-ն աշտարակի ստորոտին տեղադրել է սև-սպիտակ ֆոտոպատմություններ: Այս մասին հաղորդում Է Reuters-ը:
Երբ այցելուն կանգնած է ճիշտ տեղում, ապա այդ դեպքում պատրանք է ստեղծվում, որ կառույցը կանգնած է ոչ թե Փարիզի կենտրոնում, այլ սահում է կիրճի վրայով: