Եվրոպական խորհրդարանի խոսնակ Դավիթ Սասոլին կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է խստացնել։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Funke թերթին տված հարցազրույցում:
«Մենք պետք է խստացնենք պատժամիջոցները ռուս պաշտոնյաների դեմ, բայց միաժամանակ պետք է սերտ կապեր պահպանենք ռուս բնակչության, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական մարմինների և անկախ ԶԼՄ -ների հետ», – ասել է նա:
Սասոլին չի հստակեցրել, թե ինչու է նոր պատժամիջոցներ պահանջում:
Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 30 -ին, ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր ԵՄ անդամ պետությունների այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը սահմանափակվել է Ռուսաստանի տարածք: Ութ հոգուց բաղկացած այդ ցուցակում ներառվել է նաև Սասոլին։ Մոսկվայի նման որոշումը ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման պատասխանն էր: