Իրանի Զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասգար Մունեսանն ասյօր ժամանում է Մոսկվա՝ զբոսաշրջությանն առնչվող համաձայնագրի ստորագրման նպատակով: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ ստորագրվելիք համաձայնագրի՝ երկու երկրների քաղաքացիները խմբային այցերի ժամանակ այլևս անհատական վիզայի կարիք չեն ունենա:
«Երկու երկրների զբոսաշրջիկները կկարողանան Իրան և Ռուսաստան մեկնել հավատարմագրված ընկերությունների միջոցով: Ամբողջ խմբի համար մեկ վիզա է տրամադրվելու»,-հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին՝ ընգծելով, որ զբոսաշրջությունը ռուս-իրանական հարաբերությունների զարգացման հուսալի գրավականն է: