Այս պահին անհասկանալի է, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից: Այս մասին Twitter-ում գրել է երկրի Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Պարզ չէ, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստ են արդյո ՞ք փակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այն քաղաքականության էջը՝ կապված Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հետ», – նկատել է նա:
Զարիֆի խոսքով՝ Իրանը կատարում է միջուկային գործարքի դրույթները։
«Եկել է ժամանակը, ուր ԱՄՆ-ն Իրանի վերաբերյալ իր կուրսը փոխի», – հավելել է նա:
Ընտրություններում հաղթելուց հետո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին և վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը երաշխավորում է վերադարձնել համաձայնագրի իր պարտավորությունների մի մասը: