ԱՄՆ Ջորջիա նահանգի Դե Քալբ շրջանի սուպերմարկետի այցելուն հրաժարվել է պաշտպանիչ դիմակ հագնել։ Նա հրաձգություն է կազմակերպել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ջորջիա նահանգի հետաքննությունների բյուրոյի կայքը։
30-ամյա գնորդ Վիկտոր լի Տակեր-կրտսերը վիճել է գանձապահի հետ՝ բժշկական դիմակի պատճառով։ Նա մոտեցել է դրամարկղին, հանել ատրճանակը և կրակել գանձապահի վրա։
Դրանից հետո հանցագործը կրակել է խանութի պահակի վրա, որը փորձել է խանգարել նրան։ Նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել, երկուսն էլ վիրավորվել են։ Երբ Վիկտոր լի Տակերը փորձել է հեռանալ խանութից, տեղի ոստիկանության բաժանմունքի երկու աշխատակիցներ ձերբակալել են նրան։ Թիկնապահին ու հանցագործին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։