Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպման (1:0) մի քանի հանդիսականներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց այն բանից հետո, երբ Մյունխենում «Ալիանս Արենայի» խաղադաշտում վայրէջք է կատարել Greenpeace-ի ակտիվիստներից մեկը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Վայրէջք կատարելուց անմիջապես հետո ակտիվիստին ձերբակալել են, իսկ հանդիպումը սկսել են պլանավորած ժամին։ Greenpeace»-ի ակտիվիստը «Հրաժարվել նավթից» (Kick Out Oil!) գրությամբ մեծ գունդ է նետել հանդիսատեսի եւ խաղադաշտի վրա։ Նույն գրությունը եղել է օդապարիկի վրա։
Ակցիայով ակտիվիստը կոչ է անում մրցաշարի գործընկեր Volkswagen ավտոարտադրողին դադարեցնել բենզինային եւ դիզելային շարժիչների արտադրությունը։