Հնդկաստանի վիրուսաբանության ազգային ինստիտուտի գիտնականներն Մահարաշտրայի նահանգում չղջիկների մոտ վիրուս են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ինֆեկցիաների և հանրային առողջապահության ամսագրին:
«Վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում ամենավտանգավորներից մեկն է համարում: Այն փոխանցվում է այն մարդկանց, ովքեր սննդի մեջ օգտագործել են այնպիսի մրգեր, որոնց վրա վարակված կենդանու թուք է եղել: Ընդ որում, ներկայումս տվյալ վիրուսի դեմ ո՛չ դեղորայք, ո՛չ պատվաստանյութ կա: Վիրուսից մահացության մակարդակը հասնում է 40-ից մինչև 75 տոկոսի»,-նշվել է հրապարակման մեջ: