«Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հավաստիացրել է, որ դրանք չեն խախտի Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները:
Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին ասվում է հինգշաբթի օրը տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Թալիբանից հավաստիացումներ են ստացվել խմբավորման կողմից Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները չխախտելու, ինչպես նաև Աֆղանստանի տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- հայտնում է գործակալությունը:
Նշվում է, որ «ընդգծվել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի սպառնալիքի դեմ պայքարի և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո երկրում թմրանյութերի արտադրությունն արմատախիլ անելու համար խմբի վճռականությունը:
Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մատնանշել է ռուսական կողմի մտահոգությունը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում լարվածության աճով և հորդորել թույլ չտալ, որ այն տարածվի հանրապետությունից դուրս:
Շարժման ներկայացուցիչները նշել են նաև, որ իրենք շահագրգռված են Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու հարցում: Բացի այդ, հավաստիացրել են, որ հարևան երկրների հետ սահմանային անցումները բնականոն հունով կաշխատեն:
Գործակալությունը նշում է, որ պատվիրակության այցը Մոսկվա կտևի երկու օր: Այն ղեկավարում էր Կատարի շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարներից մեկը՝ Աֆղանստանի քաղաքացիների հետ կապերի բաժնի ղեկավար Շահաբուդդին Դելավերը: