Հայաստանը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ամենահայտնի ուղղությունների առաջին հնգյակում է:
Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հաղորդվում է, որ «ՈՒՄԱ»-ն ավելացնում է չվերթների քանակը միջազգային ամենատարածված ուղղություններով, ինչը պայմանավորված է ամռան սկզբին ավիաթռիչքների պահանջարկի կտրուկ աճով: Համապատասխան թրենդը պայմանավորված է կորոնաճգնաժամի պայմաններում սահմանների հատման պայմանների մեղմացմամբ և զբոսաշրջային ավիաթրաֆիկի ակտիվացմամբ:
Ըստ վիճակագրության՝ Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն իր ինտենսիվությամբ չորրորդ տեղում է։ Դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում «ՈՒՄԱ»-ն, SkyUp և Bees ավիաընկերությունները։