Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ստամբուլի Քադըքյոյ շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին հաղորդել է Ria.ru-ն։
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու մոտ, ես գնահատում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել Է Էրդողանը հեռուստաուղերձում:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հուլիսի 12-ի գիշերը մի խումբ երիտասարդներ պարել են փողոցում, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին։ Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեք տղամարդիկ բարձրացել են եկեղեցու պատի վրա և շարունակել պարել։ Խաչի շուրջ պարող տղամարդկանց հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը տեղադրվել է սոցցանցերում։ Ստամբուլի վարչակազմի փոխանցմամբ՝ այդ անձինք ձերբակալվել են։ Միջադեպը դատապարտել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։