Վաշինգտոնը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել հանրապետությունում ԼԳԲՏ անձանց հակառակորդների կողմից բռնության կիրառումը և չի բացառում պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում, հաղորդել է TACC-ը։
«Մենք ունենք մի շարք գործիքներ` արդարադատության առջև կանգնեցնելու համար նրանց, ովքեր մասնակցում են մարդու իրավունքների խախտումներին և բռնություններին: Պատժամիջոցները, իհարկե, այդպիսի գործիքներից են: Դուք գիտեք, որ մենք պատժամիջոցների մասին չենք հայտարարում նախքան դրանց կիրառումը, բայց մենք շատ լուրջ ենք վերահսկում իրավիճակը»,- ասաց նա:
«Ինչ վերաբերվում է Վրաստանում գործող բոլոր քաղաքական դերակատարներին, մենք նրանց հորդորում ենք դատապարտել այս բռնությունը: Մենք վերահաստատում ենք Վրաստանի կառավարության կողմից հետաքննություն անցկացնելու կոչը հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Փրայսը: