ՊՍԺ-ն հայտարարեց «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեղափոխության մասին:
Դարպասապահը պայմանագիր է ստորագրել մինչև 2026թ.-ի ամառը:
«Ես շատ ուրախ եմ, որ այս հիանալի ակումբի մի մասն եմ: Ես զգում եմ, որ պատրաստ եմ վերցնել այս նոր մարտահրավերը և շարունակել աճել այստեղ: ՊՍԺ-ի հետ ես ցանկանում եմ հնարավորինս շատ գավաթներ նվաճել և ուրախացնել երկրպագուներին»,-ասել է Դոնարուման: