Տոմսկում Ан-28 ուղևորատար օդանավ է կորել ռադարներից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օդանավում, ըստ տարբեր աղբյուրների, կա 13-ից 17 մարդ, այդ թվում ՝ չորս երեխա և անձնակազմի 3 անդամ: «Ինքնաթիռն անհետացել է ռադարներից Բակչարսկի շրջանում: Վթարային փարոսն է միացել», – նշել է աղբյուրը:
Նշվում է, որ անձնակազմը ինքնաթիռում որևէ խնդիրի մասին չի հայտնել: «Թռիչքը տեղի է ունեցել բնականոն ռեժիմով: Անձնակազմը չի հայտնել ինքնաթիռում առկա անսարքությունների կամ խնդիրների մասին», – ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տեղեկություններով, օդանավը պատկանում է «Сибирская легкая авиация» ավիաընկերությանը: Այն իրականացնելիս է եղել Կեդրովի- Տոմսկ չվերթը: