Գերմանիայի արևմուտքում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։
Այս մասին շաբաթ հայտնել Է Bild պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Առնվազն 43 մարդ է զոհվել Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասում, առնվազն 90-ը՝ Ռեյնլանդ-Պֆալցում։
Ուրբաթ օրը իրավիճակը կտրուկ սրվել է Քյոլնի մոտ գտնվող Էրֆթշտադտ քաղաքում։ Շատ տներ ավերվել են, իշխանությունները վախենում են բազմաթիվ զոհերից։ Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղացած հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղի են հանգեցրել։ Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել ինչպես մի շարք վտակներ, այնպես էլ փոքր գետեր։