Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի գործարար Ջորջ Սորոսը կգնեն բրիտանական Mologic ախտորոշիչ ընկերությունը, գրում է Financial Times-ը:
Նշվում է, որ գործարարները 30 մլն ֆունտ սթեռլինգ կներդնեն ընկերությունում, որպեսզի խթանեն արագ թեստերի մշակումը արևադարձային հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպիսիք են դենգե տենդը կամ գետային կուրությունը:
Mologic-ը նշել է, որ մտադիր է արագ թեստերի գինը իջեցնել 1 դոլարի:
Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ զարգացած երկրները պետք է ավելի ակտիվորեն կիսեն կորոնավիրուսի պատվաստանյութերի սեփական պաշարները: