«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Գրառմանը կից դեսպանը ՀՀ Արարատի մարզի Երասխի հատվածից լուսանկարներ է հրապարակել։
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների հայկական կողմից կան վիրավորներ, որոնց թվում է Երասխի համայնաքապետը։