Oրերս Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին նկատել են Լոս Անջելեսի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։ Այս մասին հայտնում է Marie Claire ամսագիրը։
Դերասաններին նկատել են 65 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան զննության ժամանակ։ Զույգը ժամանել է ռիելթորի հետ։ Ենթադրվում է, որ զույգը արդեն պատրաստ է ապրել այդ տանը։
Տունն ունի 8 ննջարան, 12 լոգասենյակ, բոուլինգ և, ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ ընտանեկան կյանքի համար։ Երկրպագուները ենթադրում են, որ Բենը Ջենիֆեր Լոպեսին առաջարակություն կանի երգչուհու ծննդյան օրը։ Նշենք, որ զույգն արդեն տևական ժամանակ սիրավեպ ունի։