Փոլ Գավանը (Իռլանդիա) 2021 թվականի հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության կոմիտեի անունից՝ «Մարդասիրական օգնություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքները» թեմայով զեկույցի համար տեղեկատվություն հավաքելու համար։
Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։