Թուրքիայի զինված ուժերի զրահապատ մեքենայի վրա հարձակման հետևանքով Սիրիայում երկու թուրք զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում Է TACC-ը ՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Թուրքական հեռուստատեսությունը պնդում է, որ թուրք զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Հալեպի նահանգի Էլ Բաբ քաղաքի շրջանում: Նշվում է, որ դրա հետևում կանգնած էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները:
Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում չեզոքացրել են 7 ահաբեկիչների՝: