Հուլիսի 23-ի երեկոյան Սոչիում ջրհեղեղ է եղել: Այս մասին գրել է «Юга.ру»-ն: Հորդառատ անձրևների պատճառով չորս գետերում բարձրացել է ջրի մակարդակը:
«Հուլիսի 24-ին ԱԻՆ-ը հայտնել է, որ Մացեստայի շրջանում մեկ մարդ Է զոհվել, ևս երեքը անհետ կորել են: Զոհվածի մարմինը հայտնաբերել վաղ առավոտյան»,-ասել է TACC -ի զրուցակիցը։ Դատախազությունում պատմել են, որ զոհվածը ոստիկան է, որը ծառայության մեջ չի եղել: Ռուսաստանի Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության տվյալներով՝ կորածներից մեկը երեխա է:
Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Հանգստավայրերում ժամանակավորապես փակել են լողափերը։ Ծովի վրա մրրիկներ են նկատել։