Իտալիայում հսկայական կարկուտ է տեղացել։ Վնասվել են հարյուրավոր ավտոմեքենաներ և տներ, կան տուժածներ։ Կարկուտը տեղացել է Իտալիայի Էմիլիա-Ռոմանյա կենտրոնական շրջանում։ Այս մասին հաղորդել է il Fatto Quotidiano պարբերականը։
Վատ եղանակի պատճառով դադարեցվել է երթևեկությունը Պարմայի շրջանում՝ գլխավոր ավտոմայրուղու վրա: Կարկուտը ջարդել է մեքենաների ապակիները։ Իտալական պարբերականը նշում է, որ տեղումները նարնջի չափ են եղել։