Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մտահոգություն հայտնելով երկու երկրների միջև սահմանային լարվածության կապակցությամբ՝ Ռիքերը կարևորել է իրավիճակի կայունացումը։
Բայրամովը Ռիքերին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին: