Նյու Յորքի իշխանությունները կսկսեն 100-ական դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակիչներին: Այս մասին հայտնում է Նյու Յորքի քաղաքապետարանի թվիթերյան էջը։
Գումարը հնարավոր է ստանալ միայն առաջին ներարկման դեպքում։ Քաղաքի վարչակազմը նաև նախատեսել է «այլ բացառիկ պարգևներ» պատվաստումների համար, սակայն մանրամասները չեն ներկայացվում: Ինչպես նշում է NBC-ն, դրամական պարգև կստանան հուլիսի 30-ից առաջին ներարկումը կատարած անձինք: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել հատուկ կայքում։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն պատմել է, որ քաղաքը պատվաստանյութի 10 մլն չափաբաժին է ստացել: