Կրեմլում չեն լսել թյուրքական միացյալ բանակի ստեղծման մասին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեզ հայտնի չէ գործադիր ինչ-որ բարձր իշխանության, Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այս մասին», – լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում անհանգստություն է առաջացնում Անկարայի և Բաքվի կողմից միասնական թյուրքական բանակի ստեղծման հնարավորությունները։
«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը, դա նրանց սուվերեն գործն է, կարևոր է, որ դա չվնասի տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության մթնոլորտին, այդ առումով մենք կանոնավոր շփումներ ունենք և՛ թուրք գործընկերների, և՛ ադրբեջանցիների հետ», – նկատել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպին՝ հրապարակումներ էին հայտնվել, որ թյուրքական համատեղ բանակ ստեղծելու շուրջ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում: