Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության էջում տեղեկացրել են, որ հուլիսի 31-ին, ժամը 15: 00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բոդրումի արևելյան արվարձաններից մեկում՝ Կումբախչե շրջանում, որտեղ գտնվում են բնակելի թաղամասեր և մի քանի հյուրանոցներ:
Ըստ գլխավոր հյուպատոսության, հնարավոր զոհերից և տուժածներից խուսափելու համար քաղաքային իշխանությունների կողմից իրականացվում են կանխարգելիչ աշխատանքներ։ Իշխանությունները տարհանում են բնակիչներին և զբոսաշրջիկներին: Թաղամասը լքածների թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ՝ շուրջ 100 մարդ, որոնք այստեղ են գտնվել տուրօպերատորների միջոցով կազմակերպված հանգստի ժամանակ: Նրանց կյանքը վտանգ չի սպառնում։ Ռուս զբոսաշրջիկները ժամանակավորապես կտեղակայվեն այլ հյուրանոցներում և կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով։
Հիշենցնենք, որ արդեն մի քանի օրէ, Թուրքիայի հարավում հրդեհներ են մոլեգնում։