ԱՄՆ-ում օգոստոսին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 140 000-300 000-ի․ գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post-ին:
Նշվում է, որ ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացում օրական միջինը 70 000 վարակման դեպք է գրանցվել: Վերջին 6 շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է շուրջ 60 000-ով:
Միաժամանակ, կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվն ամբողջ երկրում աճել է միջինում 40%-ով, իսկ մահվան ելքով հիվանդացությունը՝ 30%-ով։
Մասնագետների կարծիքով՝ դեպքերի ավելացումը հիմնականում կապված է Դելտա շտամի տարածման հետ․ հիվանդացած անձանց 10-ից 8-ը վարակվում է կորոնավիրուսի հենց այդ տարբերակով։