Այսօր հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Դալաման միջազգային օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Հրդեհվել է անտառային տարածքը, որը գտնվում էր թռիչքուղուց 400-500 մ հեռավորության վրա: Օդանավակայանի տերմինալի շենքից երևացել է կրակը: Որքանով հասկացանք, չնայած հրդեհին, օդանավակայանը շարունակել է գործել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես տեղեկացրել է թուրքական TRT հեռուստաալիքը, ներկայումս օդանավակայանի տարածքում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է. փորձում են կրակը մարել ինչպես օդից, այնպես էլ ցամաքից: