Գերմանիան նախատեսում է դաշնային իշխանություններին վերադարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 2,3 միլիոն դեղաչափ՝ պատվաստանյութերի պահանջարկի անկման ֆոնին: Այս մասին գրում է Welt հրատարակությունը՝ հղում անելով սեփական հետաքննությանը:
Ըստ թերթի՝ Գերմանիայի 16 դաշնային նահանգներից 14 -ը մտադիր են վերադարձնել պատվաստանյութերը և գալիք շաբաթվա սկզբին տվյալներ տրամադրել տեղական առողջապահության նախարարությանը դեղերի ճշգրիտ քանակի վերաբերյալ:
Առաջին հերթին, շրջանները նախատեսում են հրաժարվել AstraZeneca և Johnson & Johnson արտադրողների պատվաստանյութերից։
Նախորդ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան մինչև այս տարվա վերջ 30 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ կտրամադրի աղքատ երկրներին:
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ աշնանը Հայաստանը կգնի Johnson & Johnson կորոնավիրուսային պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Նրա խոսքով՝ Հայաստան կներկրվի նաև 300 հազար դեղաչափ «Նովավաքս» պատվաստանյութ: