Վաշինգտոնից Պրիսցիլլա անունով TikTok օգտատերը (@priscilluhhbaby) պատմել է, թե ինչպես է իմացել իր զուգընկերոջ գաղտնի կյանքի մասին՝ գուգլելով նրա անունը, գրում է esquire.ru-ն։
Հուլիսի 24-ին համատեղ հանգստի ժամանակ Պրիսցիլլայի զուգընկերը, որի հետ նրանք հանդիպում են արդեն մեկուկես տարի, կորցրել է հեռախոսն ու դրամապանակը։ Հաջորդ օրը նա աղջկան ճանապարհել է և ասել, որ կզանգահարի անմիջապես, երբ կգտնի հեռախոսը կամ նորը կգնի։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում տղան այդպես էլ չի զանգահարել, նա սոցցանցերում գրանցված չէ, ուստի հուլիսի 30-ին Պրիսցիլլան առաջին անգամ որոշել է գուգլել նրա անունը:
«Ուրբաթ երեկոյան պատահաբար «գուգլել» է իր ընկերոջ անունը։ Պարզվել է, որ կես տարի առաջ նա երեխա է ունեցել»,- ասված է հոլովակում, որը դիտել են ավելի քան 1,1 մլն անգամ։ Հաջորդ տեսահոլովակում աղջիկը պատմել է, որ երեխան գրանցված է հարևան քաղաքում, իսկ իր ընկերը չափազանց հազվադեպ անուն ունի, որպեսզի դա պատահականություն լինի:
Ավելի ուշ Պրիսցիլլան երեխայի մոր օգտահաշիվը գտել է Instagram-ում և Facebook-ում, որտեղ հրապարակվել են երիտասարդի և երեխայի լուսանկարները: Հաջորդ տեսանյութում աղջիկը պատմել է, որ իրեն հաջողվել է կապվել կնոջ հետ, խոսել և մանրամասներ իմանալ:
Պարզվել է, որ երիտասարդը երկու աղջիկների հետ էլ միաժամանակ հանդիպել է։ Անանուն աղջիկը մի քանի ամիս անց հղիացել է նրանից, բայց նա շարունակել է հարաբերությունները Պրիսցիլլայի հետ:
«Նա ինձ դուրս բերեց իմ կյանքի ամենամութ ժամանակաշրջանից, որպեսզի ինձ վերադարձնի այնտեղ: Նա պարզապես կոտրեց իմ սիրտը»,- պատմել է Պրիսցիլլան։