ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է երեք ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է “РИА новости”-ն՝ վկայակոչելով ԱՄՆ դաշնային ռեեստրը:
Սահմանափակումները կիրառվում են “”Пульсар”, Asia-Invest LLC և Charter Green Light Moscow գիտաարտադրական ձեռնարկությունների դեմ։ Այդ կազմակերպությունները, ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, խախտել են Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմը: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ընկերություններ Սիրիայից և Իրաքից, նշում Է գործակալությունը։