Երգչուհի МакSим-ը(Մարինա Մաքսիմովա), որը հունիսի կեսերից արհեստական կոմայի մեջ էր գտնվում թոքերի վնասվածքի պատճառով, ուշքի է եկել: Նա Instagram-ում երկրպագուների, ընկերների և մտերիմների ուղղված ուղերձ է հրապարակել, հայտնում է tjournal.ru-ն։
Նա գրել է, որ իրեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են սովորական պալատ։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։
МакSим-ը հավելել է, որ ուժեղ գլխապտույտի պատճառով իրեն դեռ դժվար է քայլելը։ Բժշկի կարգադրությամբ՝ երգչուհու թռիչքներն ու ելույթներն առայժմ արգելված են։