Գերմանական Հագեն քաղաքի բնակիչը թաքստոց է հայտնաբերել, երբ Գերմանիայում ջրհեղեղից հետո վերանորոգել է իր մորաքրոջ տունը։ Փտած գիպսաստվարաթղթի պատի ետևում խոռոչ է հայտնաբերվել․ դրանում եղել են 1945 թվականի հին թերթ, Հիտլերի դիմանկարը, հարյուրավոր նամակներ և հակագազեր։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Սեբաստիան Յուրտսևենը նաև գտել է Նացիոնալ-Սոցիալիստական Ժողովրդական բարեգործության փաստաթղթեր (NSV)։
Քաղաքային արխիվի մենեջեր Ռալֆ Բլանկը Frankfurter Allgemeine-ին ասել է, որ նացիստները թալանել են հրեա քաղաքացիներին՝ ֆինանսավորելու համար NSV-ն: Արխիվի աշխատակիցները ցանկանում են հայտնաբերված փաստաթղթերում գտնել հրեաների գույքի բաշխման մասին տվյալներ: