Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Թեհրանում խորհրդային դեսպանատան պատմական շենքի ֆոնին ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ լուսանկար հրապարակելու կապակցությամբ: Այս մասին հինգշաբթի հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լուսանկարի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ այդ քայլն անընդունելի է Իրանի համար, Իրանի ժողովրդի ազգային զգացմունքների և հպարտության տեսանկյունից», – ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, Բրիտանիայի դեսպանը իրանական կողմին հավաստիացրել է, որ «այդ քայլում ոչ մի վատ մտադրություններ չեն եղել, և դեսպանները մտադիր էին միայն հիշեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միության մասին»:
Օգոստոսի 11-ին ՌԴ-ի դեսպանությունը Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հանդիպումից լուսանկար է հրապարակել, որտեղ դիվանագետները նստած են դեսպանատան պատմական շենքի ֆոնին, որտեղ տեղի է ունեցել Թեհրանի խորհրդաժողովը: Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անընդունելի է համարել այդ լուսանկարը։ Այդ կապակցությամբ ՌԴ դեսպանը հինգշաբթի հրավիրվել է Իրանի գերատեսչություն ։