Միլանի մերձակայքում գտնվող Պեսիերա Բորոմեո քաղաքի փոստի աշխատակիցները գտել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղղված նամակ․ ծրարի մեջ հայտնաբերվել է երեք փամփուշտ, հայտնում է Associated Press (AP)-ը:
Նամակը հայտնաբերվել է գիշերը՝ տեսակավորման ժամանակ: Դրա վրա թույլ էր երևում էր հասցեն ՝ «Պապ, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ»:
Ըստ անվտանգության աշխատակիցների, 9 միլիմետր տրամաչափի փամփուշտներով ծրարը ուղղարկվել էր Ֆրանսիայից։