Թուրքիայի ոստիկանությունը օգոստոսի 12-ին 76 մարդու է ձերբակալել սիրիացիներին պատկանող տների և ձեռնարկությունների վրա հարձակումների կապակցությամբ, հաղորդում է AP-ն:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, հարյուրավոր մարդկանցից բաղկացած ամբոխը օգոստոսի 11-ի երեկոյան դուրս է եկել Թուրքիայի մայրաքաղաքի Ալթինդաղ շրջանի փողոցներ՝ քարկոծելով սիրիացի փախստականների տները, կողոպտելով որոշ խանութներ և վանկարկելով հակասիրիական կարգախոսներ:
Նշվում է, որ բռնության բռնկումը տեղի է ունեցել նույն շրջանում թուրք դեռահասի զոհվելուց հետո։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիայում ներկայումս բնակվում է մոտ 4 մլն փախստական, որոնք հիմնականում Սիրիայից են։